Իրականում ինքնասիրահարված «դոկտոր» Աշոտ Գրիգորյանը մեծ փուչիկ է․․․Սոնա Արշունեցի
2018-08-25 21:31:00
Սոնա Արշունեցին ֆեյսբուքյան իր էջում գրել է
Ուզում եմ շնորհակալությունս հայտնել բոլոր հետաքննող լրագրողներին, ովքեր հետամուտ եղան և բացահայտեցին ինքնասիրահարված,ավանտյուրիստ Պանիկովսկուն, Մեծ Կոմբինատորին, որը հավակնում է թեկուզ առանց որևէ ծրագրերի և միջոցների դառնալ Նաիրիտի տերն ու տիրականը, բայց քանի որ հետաքննող լրագրողները հայտնաբերել են, որ Աշոտ Գրիգորյանը թաղված է միլիոնավոր պարտքերի մեջ, ապա հարց է ծագում ու՞մ գումարներով է փորձում գնել ու ներդրումներ անել Նաիրիտում․․․
Պատասխանը դժվար չէ կռահել, քանզի 10-ը տարի Սերժի դեմ պայքարող, քոչարյանական Աշոտ Գրիգորյանը Քոչարյանի միլիոններն է փորձում կանխիկացնել և շուտով պարզ կդառնա, որ Նաիրիտի իրական սեփականատերը Քոչարյանն է, իսկ Աշոտ Գրիգորյանն ուղղակի միջնորդի դեր է խաղում,,,․․․
Շատ բաներ կան ավելացնելու հետաքննող լրագրողների ինֆորմացիան լրացնելու, ամբողջացնելու, բայց այսքանն էլ բավական է բացահայտելու, որ իրականում ինքնասիրահարված «դոկտոր» Աշոտ Գրիգորյանը մեծ փուչիկ է․․․
Ավելի մանրամասն՝ «24news.am » -ի տեսանյութում:
Այս նյութը դիտել են - 5958 անգամ