Սերժ Սարգսյանի ընտանիքը տեղափոխվում է Հռոմ
2018-08-27 22:53:00

Hayeli.am-ի ունեցած տեղեկություններով՝ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքը վերջին օրերին զբաղված է Հռոմ տեղափոխվելու գործով: Ժամանակավոր է, թե մշտական, այս պահին հայտնի չէ:

Մեր ունեցած տեղեկություններով՝ հստակ է, որ մեծ թվով իրեր եւ առարկաներ են տեղափոխում:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին դեռեւս չեն հատկացրել հասանելիք բնակարանը եւ տիկնոջ հետ նա շարունակում է ապրել կառավարական ամառանոցում:

Աղբյուր՝ hayeli.am

Այս նյութը դիտել են - 3438 անգամ