Զինված հարձակում վճռաբեկ դատարանի նախագահի տան վրա.Shamshyan.com
2018-08-28 15:08:00
Քիչ առաջ Կոտայքի մարզում կրակոցներ են հնչել: 
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ինքնաձիգերով զինված 3 անձ Ձորաղբյուրում հարձակվել են դատական համակարգի հայտնի դեմք Արման Մկրտումյանի տան վրա։
Աղբյուրի տեղեկություններով՝ կան վիրավորներ, այդ թվում՝ Արման Մկրտումյանը։
Այս պահին Ձորաղբյուր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետերը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։
Այս նյութը դիտել են - 3026 անգամ