Փոխնախարարը որպես ծնողների բնակության վայր նշել է Նորագավիթի գերեզմանոցը.«Ժողովուրդ»
2018-08-30 22:57:00

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը պաշտոնավարման այս երկու ամիսների ընթացքում իր պահվածքով հասցրել է գրավել նախարարության աշխատակիցների ուշադրությունը՝ դառնալով նրանց խոսակցությունների թիվ մեկ թեման:

Երիտասարդ փոխնախարարը պարբերաբար աչքի է ընկել ոչ ադեկվատ պահվածքով: Բացի այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, փաստաթղթերում իր անձնական տվյալները գրանցելիս՝ ծնողների բնակության վայրի դիմաց գրել է «Նորագավիթի գերեզմանոց»:

Ասատրյանի ծնողները տարիներ առաջ են մահացել, եւ նա որոշել է գերեզմանոցը ներկայացնել որպես բնակության վայր»:

Այս նյութը դիտել են - 2837 անգամ