«Հրապարակ». Առաջիկայում մի շարք դեսպաններ կփոխվեն. հայտնի են անունները
2018-08-30 23:39:00

Արտաքին գործերի նախարարությունում բոլոր մակարդակներում կադրային «միգրացիաներ ու ռոտացիաներ» են տեղի ունենում:

Ըստ այդմ՝ մոտ ժամանակներս Վատիկանում դեսպան կնշանակվի փոխնախարար Կարեն Նազարյանը: Մյուս փոխնախարար Աշոտ Հովակիմյանը նույնպես կնշանակվի դեսպան` Չեխիայում:

Իր ցանկությամբ Հոլանդիայում դեսպան կնշանակվի ԱԳ խոսնակ Տիգրան Բալայանը, իսկ գործող դեսպան Գարեգին Մելքոնյանը, ով տարեսկզբին է դեսպան նշանակվել՝ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, հավանաբար, դուրս կգա համակարգից: Բալայանի փոխարեն ԱԳՆ խոսնակ կդառնա Աննա Նաղդալյանը, որն արդեն իսկ կատարում է այդ պարտականությունները: ԱՄՆ-ում դեսպան կնշանակվի Սերժ Սարգսյանի երկարամյա օգնական Վարուժան Ներսիսյանը, իսկ գործող դեսպան եւ Բարսեղ Բեգլարյանի սանիկ Գրիգոր Հովհաննիսյանը, հավանաբար, կնշանակվի ԱԳ փոխնախարար:

Կփոխվեն դեսպաններն ԱՊՀ համարյա բոլոր պետություններում, ինչպես նաեւ՝ Վրաստանում: Կազատվեն նաեւ որոշ գլխավոր հյուպատոսներ, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս, ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը եւ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, ով Ռուսաստանում ապրած եւ աշխատած գործարար էր՝ ռուսական ազդեցության տակ գտնվող։

Այս նյութը դիտել են - 2662 անգամ