Ա՛յ քեզ բան. Հայկ Մարությանը վիրավորում է հանրությանը. ովքեր իր հետ չեն՝ սև ուժեր են. armdaily2018-09-02 18:26:00
«armdaily »-ը գրում է. Հայկ Մարությանն ինչ էլ անում, ինչպես էլ խոսում է, ակամայից զուգահեռներ են անցկացվում նրա կերտած կերպարների հետ: Նման ամենաթարմ օրինակն այսօր եղավ:
Երևանի ավագանու ընտրությունների ընդառաջ «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցած դրամահավաք-երեկոյին «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն ասաց. «Մենք ապրում ենք շատ հետաքրքիր պատմական ժամանակներում: 25 տարի անց մենք ներկա ենք լինելու ազատ արդար ընտրությունների: Հայաստանում այսօր շատ պարզ իրավիճակ է. կան սպիտակ ուժեր և սև ուժեր: Ես պաշտոնապես ուզում եմ հայտարարել՝ մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություններ ունենանք, սև ուժերն են»:
Հյուրերի մեծ մասն ակամայից հիշեց նրա մասնակցությամբ մանրապատումը, երբ հովիվ Հովիկը ոչխարների մասին հարցին պատասխանում է. «Սևն էլ ա իմը, սպիտակն էլ ա իմը»:
Նշենք, որ դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքված միջոցները ուղղվելու են նախընտրական քարոզարշավին:
Այս նյութը դիտել են - 5759 անգամ