«Վերջին տարիներին կրթության համակարգը նպաստել է, որ քաղաքական դաշտը համալրվի բանիմաց, գործունյա երիտասարդ կադրերով: Կարծում եմ, նրանց մի մասը հանգրվանել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունում», - այսպիսի սենսացիոն խոստովանում է արել Արմեն Աշոտյանն այսօր «Կոնգրես» հյուրանոցում, որտեղ տեղի է ունեցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման 2015 թվականի արդյունքների ամփոփումը:
Այս հայտարարության մեջ երկու ապշելի պահ կա: Նախ, զարմացնում է «բանիմաց, գործունյա երիտասարդ կադրերի» առկայությունը Հայաստանում: Որտե՞ղ են նրանք: Պառլամենտո՞ւմ: Մարզպետարաններո՞ւմ, նախարարություններո՞ւմ: Հավանաբար, Աշոտյանի վրա ծանր է ազդել Տիգրան Սարգսյանի հետ շփումը, և նա խոսում է բաներից, որոնք չկան, չեն եղել ու չեն լինի: Երկրորդ, ապշեցնում է այն, որ Աշոտյանն ուղղակի անարգում է իր համակարգից դուրս եկածներին` ասելով, թե երիտասարդ տաղանդների մի մասը հանգրվանել է ՀՅԴ-ում: Բանն այն է, եվ այդ մասին տեղյակ է հայ ժողովրդի առողջ մասը, որ դաշնակ լինելու համար մարդը պետք է չունենա կամ բարոյականություն ու տարրական նամուս (ինչպես ամենաաֆերիստ դաշնակ Աղվան Վարդանյանը), կամ ի սպառ պետք է զուրկ լինի ուղեղից ու մտավոր բոլոր ունակություններից: Այդ ինչպե՞ս է Աշոտյանի համակարգը կրթել երիտասարդներին, որ դրանց մեծ մասը նախընտրել է ընդօրինակել հայ ժողովրդի ամենամեծ ողբերգության հեղինակներին, Ալեքսանդրապոլի պայմանագիր ստորագրողներին, հայոց պատմության ամենամեծ թալանչիներին և գանձագողերին: Թե՞ այդ երիտասարդներն ուղեղ ու մտածելու ունակություն ունեն, պարզապես Աշոտյանի համակարգում ի սպառ հրաժարվել են բարոյականությունից և տարրական նամուսից:
shame.am
Այս նյութը դիտել են - 1320 անգամ