«Նախօրեին ՀՔԾ-ն հաղորդագրությամբ տեղեկացրեց 2008 թ.-ի մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ նոր քրեական գործի հարուցման մասին:
Այս գործը վերաբերում է մարտի 1-ի գործողությունների ժամանակ, մասնավորապես՝ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության ապօրինի գործողություններին:
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ առաջիկայում ԱԱԾ-ի մասով ևս քրեական գործ կհարուցվի, որով անցնելու են մարտի 1-ից հետո գեներալի կոչում ստացած ԱԱԾ Սահմանադրության հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին պետ Տիգրան Բարսեղյանը, Հրաչյա Հարությունյանը՝ Կրակեմ Հրաչը, որը վերջերս ազատվեց պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից, և ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության նախկին պետ, ներկայումս ԱԱԾ պետի տեղակալ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը»,- գրում է թերթը:
Այս նյութը դիտել են - 2599 անգամ