Ինչի համար են Արմավիրի մարզպետին դատի տվել. «Ժողովուրդ» 2018-09-06 00:49:00
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի դեմ դատական հայց է ներկայացրել Արտակ Միքայելյանը:
Նա պահանջում է անվավեր ճանաչել մարզպետի՝ 2018թ օգոստոսի 3-ի որոշումը, իրեն նախկին աշխատանքում վերականգնել եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձել:
Տեղեկացանք, որ Արտակ Միքայելյանը աշխատել է Արմավիրի մարզի Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցի տնօրեն: Այս գործը քննելու է դատավոր Էդգար Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատական հայց էր ներկայացվել նոր պաշտոնյաներից Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի դեմ, Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի դեմ. հայց ներկայացնողներն էլ նրանց որոշմամբ պաշտոնանկ արված անձինք են»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Այս նյութը դիտել են - 3083 անգամ