Asekose.am-ի CV հաղորդման հյուրը դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանն է: Գաղտնիք չէ, որ թե նա, թե նրա ընտանիքը միշտ էլ եղել են հանրության ուշադրության կենտրոնում: Նրանց քննարկում էին ինչպես տարիներ առաջ` «համացանց» ասվածի բացակայության դեպքում, այնպես էլ նաև այժմ, երբ Սիրուշոն դարձել է Հայաստանի ամենապահանջված և մասսայականություն վայելող երգչուհիներից մեկը: Չնայած այս ամենին` Հրաչյա Հարությունյանը հարզացրույցներ հազվադեպ է տալիս` նշելով, որ հաճախ երևալու և բեմից դուրս խոսելու իմաստ չի տեսնում: Փոխարենը` դերասանը հաղորդման ընթացքում անկեղծացել է ինչպես իր աշխատանքային գործունեության, այնպես էլ ընտանիքի` կնոջ, Սիրուշոյի և փոքրիկ թոռան մասին:
Հաղորդման հեղինակ և վարող՝ Լիլիթ Հակոբյան
Այս նյութը դիտել են - 1988 անգամ