Սերժիկի առաջ կզողները հիմա դեմ են, թե կողմ....
2016-02-06 15:57:00

Մի քանի հոգով փայ-փայ են  արել երկիրը, պասերով ժողովուրդ են բթացնում, իբր ժողովուրդը քիչ է բթացած... Օլիգարխը դուրս է տալիս, Սերժիկն էլ չքմեղացած պատասխանում է նրա դուրս տվածին: Ու այդպես պասերով երկիրը հասցնում են կաթվածի, մի ջղաձգվող էլ չկա ցավին դարման անի...

Փոքր երկիր է, բոլորը բիզնեսով հո չեն զբաղվելու, մի քանի հոգով իրար մեջ «յոլա» ենք գնում,- ասել էր «նորին գերազանցություն» Սերժիկ Ազատիչը: Հովիկ Աբրահամյան էլ առաջ է քաշում իր ուղեղում արհեստականորեն ներքադրված՝ կերակրատաշտերից մի քիչ հեռու մնացածների ախորժակը բիզնես-ոլորտում հագեցնելու հարցը: Ձեռքը, որտեղ ասես գցել է, ազգ ու տակին գործ տվել, բիզնես է անում...

Հովիկին թվում է, թե պահմտոցի խաղալով, պետք է ժողովուրդը միշտ աչք փակողի դերում մնա: Իսկ Սերժիկ Սարգսյանն էլ նոր-նոր է հասկանում, որ մի փոքրիկ երկրում մի քանի հոգով շաքար չեն ներդնի... բայց չի հասկացել, որ մի փոքրիկ կրպակում անգամ իր եղբայր Սարշիկն էլ փայ ունի... խելքին աշեցեք: 

Փայլուն ազատություն է սա, որտեղ ահաբեկությունը առաջնային է դարձել մարդուն լռեցնելու դեմ... թեև ամեն մեկը հետին միտք ունի, եթե սրանք ինչ-որ սուր մտքեր են հնչեցնում քննադատում ընդդիմությանն ու դիմությանը, գիտեն ինչի համար են անում, հենց այնպես ոչինչ չի լինում... սրանք ովքեր կոչերով, ձախց-աջից իբր քննադատում են՝ սրան-նրան, վաղը մի-մի երեսփոխանի, մի-մի պաշտոնի ակնկալիքով ուզում են հանրության ուշադրությունը սևեռել դեպի անձը... (իհարկե կան բացառություններ) երևի մտածում են ոչ մեկ, ոչինչ չի հասկանում... Ու թացը, չորի հետ խառնվել, անվստահություն են ներշնչում, որովհետև հավասարակշռությունը վստահության հանդեպ վաղուց է կորցրել իր ուժը: 
Այնպես են անում, որ մարդիկ չհավատան, այլևս մարդկանց... Ախր էդ արարածները չեն հասկանում, որ նրանց նմանները, ովքեր ճոռոմաբանում են, ինքնահաստատվելու, առաջիկայում աթոռ զավթելու համար, շարքային համբալներ են, մասնավորի, օտարի լծի տակ ապրող թշվառներ, ովքեր հարյուր տիրոջ ծառաներ են աշխատում... Այնպես որ ամեն մեկը լավ գիտի, ում հետ ինչ բարի դրացիական կամուրջ կապի, սեփական հարցերը լուծելու համար, իսկ ժողովուրդն էլ մտածում է, թե իրենց մեջտեղից ճղողները սերժիկներին դեմ են: 
Ամեն մեկը, ով ճվճվում է արդարության անունից, որ անկեղծ լիներ ու մի քիչ մտածեր ժողովրդի մասին գիտե՞ք հիմա, ուր էինք հասել... հասել էինք՝ տեղ...

Արթուր Հայրապետյան
Այս նյութը դիտել են - 1349 անգամ