«Հրապարակ»-ը գրում է. Կառավարությունը շարունակում են համալրել ունիկալ պերսոնաժներով։ Սեպտեմբերի 4-ին սոցապնախարարության սոցապծառայության պետի տեղակալ է նշանակվել նախկին ակտիվիստ Արսեն Օհանյանը, ով 2014 թվականից հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 158 հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն է՝ գողության հոդվածով։ 2015-ին ՀՀ իրավապահ մարմինները նրան ձերբակալեցին, սակայն նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությամբ հանրապետությունից չբացակայելը:
Օհանյանը մի քանի օր է` աշխատանքի է գնում, սակայն հասցրել է «փայլել» իր հախուռն պահվածքով, որը լավագույնս ներկայացված է նրա ֆեյսբուքյան էջի լուսանկարներում։ Ի դեպ, 33-ամյա պետի նորանշանակ տեղակալը խստորեն պահանջում է աշխատակազմից, որ բոլորն իրեն անխտիր ազգանունով դիմեն։
Այս նյութը դիտել են - 4341 անգամ