«Հրապարակ»-ը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու սեպտեմբերի 19-21-ը կայանալիք Կանանց եվրասիական ֆորումին, որտեղ նաև ելույթ է ունենալու։ Ֆորումի նախաձեռնողը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն է, հրավերն էլ նա է ուղարկել։
Ֆորումի խորագիրն է․ «Կանայք՝ հանուն գլոբալ անվտանգության և կայուն զարգացման», ինչն առնչվում է Աննա Հակոբյանի «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնությանը։ Հայաստանից Մատվիենկոյի հրավերով Պիտեր է մեկնել նաև ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Նա էլ ռուսական կողմի առաջարկով ամսի 20-ին հանդես կգա բացման խոսքով»։
Մանրամասները՝ թերթի համարում:
Այս նյութը դիտել են - 3592 անգամ