ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը վերադարձել է «Երևան կենտրոն» ՔԿՀ-ի մեկուսարան: Հետազոտությունների համար նա 3 օր գտնվել էր հիվանդանոցում: Այս մասին Shantnews.am-ի հետ զրույցում տեղեկացրել է նրա փաստաբան Կարեն Քամալյանը:
«Մանվել Գրիգորյանի վիճակը շատ ծանր է: Նա երկար տարիներ ի վեր քիմիաթերապիա է ստանում: Բացի այդ, շաքարային դիաբետով հիվանդ է և ունի ինսուլինային կախվածություն: Ունի մի շարք այլ հիվանդություններ, որոնք փորձաքննության եզրակացությամբ կտան, քանի որ հիվանդանոցում հետազոտություն է անցել»,- ասաց փաստաբանը:
«Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել կալանքի դեմ, որը պետք է քննարկվի»,- ավելացրեց նա:
Այս նյութը դիտել են - 3739 անգամ