Գաղտնալսման գործով խուզարկություններն ավարտվել են . Armlur
2018-09-30 22:24:00

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման գործով խուզարկությունները ավարտվել են:

Ինչպես հայտնի է, նախաքննությունն իրականացնող մարմինը միջնորդություններ էր ներկայացրել դատարան 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար, որոնք բոլորն էլ դատարանը բավարարել էր: Սակայն հանրությունը իրազեկվեց միայն Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրությունում կատարված խուզարկության մասին. թե որոնք էին այս գործով մյուս հինգ հասցեները, նախաքննական մարմինը գաղտնի է պահում:

Մեզ հայտնի դարձավ, որ խուզարկությունների նպատակը եղել է մեկը՝ իրավապահները ցանկացել են պարզել, թե համացանցում հայտնված հեռախոսային խոսակցությունը ինչպես է հայտնվել լրատվամիջոցում կամ այլ անձանց ձեռքում՝ կրիչի վրա են ներբեռնե՞լ եւ անձամբ հանձնե՞լ, թե՞ էլեկտրոնային տարբերակով են ուղարկել:

Մանրամասները՝  տեսանյութում 

Այս նյութը դիտել են - 4167 անգամ