Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո սկսել են հաճախ հանդիպել: Վարչապետը վստահում է նրա փորձառությանը, իսկ Տեր-Պետրոսյանը Փաշինյանին օգնում է արտաքին քաղաքական հարցերում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ (գրում է politik.am-ը), Փաշինյան-Տեր-Պետրոսյան համագործակցության արդյունքը տեսանելի կլինի առաջիկա ԱԺ ընտրություններում։ Քննարկվում է տարբերակ, որ ՀԱԿ մի քանի ներկայացուցիչներ ներգավված կլինեն Փաշինյանի նախընտրական ցուցակի կազմում։ ՀԱԿ ներկայացուցիչներին գուցե առաջիկա կառավարությունում նաև նախարարական պորտֆելներ տրվի։
haydzayn.am
Այս նյութը դիտել են - 3289 անգամ