Ինչ է կատարվում ԵՐԵՎԱՆՈՒՄ՝ 7 վիրավոր, մեկ զոհ...:
Այսօր` փետրվարի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունվարի 26-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի փաստով: Այդ օրը հիվանդանոցներ էին տեղափոխվել 7 հոգի, որից Mercedes մակնիշի 99 FM 996 համարանիշի ավտոմեքենայի ուղևոր, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ, 46-ամյա Նելի Եղիազարյանը փետրվարի 2-ին մահացել է: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 26-ին, խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:00-ի սահամաններում Թբիլիսյան խճուղում բախվել էին Mercedes ML մակնիշի 99 FM 996 համարանիշի, ZAZ 11 0557 մակնիշի 688 ԼԼ 62 համարանիշի, Toyota Camry մակնիշի T 505 YP 42 համարանիշի, Ford Transit մակնիշի 34 DN 605 համարանիշի և Subaru Impreza մակնիշի 34 DC 336 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ: Մի քանի վիրավորների ավտոմեքենաներից դուրս էին բերել փրկարարներն ու քաղաքացիները, հիմնականում` երիտասարդ տղաներ: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները ասել էին, որ վթարի պատճառը եղել ճանապարհի մերկասառույցը, իսկ վթարի հարևանությամբ ապրող բնակիչները ասել էին. «Ժամանակին նշված ճանապարհահատվածում արագությունը տրված էր 60կմ/ժ, սակայան, չգիտես ինչու, որոշվեց սարքել 90 կմ/ժ, ինչի պատճառով էլ հաճախակի են վթարներ լինում, էլ չենք ասում, որ արագաչափ սարք էին տեղադրել, էդ ել հանին` տարան»:
Այս նյութը դիտել են - 1830 անգամ