Երևանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ․ «Ժողովուրդ»2018-10-12 22:50:00
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ: Օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քառակուսին գերազանցում է կես միլիոն դրամը:
Այստեղ բնակարանների մեկ քառակուսին, եթե հուլիսին վաճառվել է 538 հազար դրամով, ապա օգոստոսին այն կազմել է 541 հազար 800 դրամ: Դավթաշենում բնակարանի մեկ քմ-ն հուլիսին վաճառվել է 289 հազար 500 դրամով, իսկ օգոստոսին՝ 291 հազար դրամով: Բնակարանները թանկացել են նաև Քանաքեռ-Զեյթունում, Էրեբունիում, Արաբկիրում, Շենգավիթում, Աջափնյակում: Բայց մասնագետները կանխատեսում են, որ մինչև տարեվերջ բնակարաններն ավելի կթանկանան:
Նրանց խոսքերով՝ Հայաստանում անշարժ գույք գնելով հետաքրքրված են հիմնականում Ռուսաստանի քաղաքացիները:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը անշարժ գույքի ոլորտի մասնագետներից տեղեկացավ նաև, որ հողատարածքները, որոնք նախատեսված են բնակելի շենքեր կառուցելու համար, վերջին ամիսներին ոչ միայն թանկացել են, այլև թանկանալու են: Սա, թերևս, խոսում է Հայաստանում տնտեսական վիճակի աշխուժացման մասին, ի վերջո, անշարժ գույքի գներն ուղիղ կապ ունեն երկրի տնտեսության վիճակի հետ: Որքան վատ է այն, այնքան արագ է արժեզրկվում անշարժ գույքը, և հակառակը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Այս նյութը դիտել են - 3401 անգամ