Նիկոլ Փաշինյանը Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ամիսներ առաջ հայտարարություն արեց՝ խախտելով անմեղության կանխավարկածը . փաստաբանը փաստում է, որ իր պաշտպանյալը ոչ մի կապ չունի այդ սննդի հետ. Aysor
2018-10-17 16:59:00

Նիկոլ Փաշինյան վարչապետը զիջում է Նիկոլ Փաշինյան լրագրողին, նման կարծիք լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

«Նիկոլ Փաշինյան լրագրողն ինձ համար կատարյալ էր, որովհետև անարդարության դեմ էր պայքարում: Հիմա, երբ դնում եմ Նիկոլ Փաշինյան վարչապետին և համեմատում եմ լրագրող վարչապետի հետ, տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյան վարչապետը զիջում է: Սա ոչ թե սարկազմով եմ ասում, այլ ցավով, որովհետև այսօր պետական լիազոր մարմինները շատ հարցերում նրան ճիշտ չեն զեկուցում, ստում են», - նշեց նա:

Բաղդասարյանն ընդգծեց, որ անկախ նրանից, թե ում է ինքը պաշտպանում, կատարում է իր մասնագիտական պարտքը և ակնկալում է արդարության վերականգնում:

«Այսօր ես պաշտպանում եմ Մանվել Գրիգորյանին, վաղը պաշտպանելու եմ Նիկոլ Փաշիյանին, դա իմ մասնագիտությունն է՝ Աստծո կողմից տրված», - ասաց նա:

Տեսանյութը՝ «News.am »-ի:
Հ.Գ. Մինչև վերջ լսել փաստաբանի խոսքը, և հանրությանը պարզ կդառնա այս շինծու  կալանավորման պատմությունը, այն էլ՝ Նոր Հայաստանում:

Փաշինյանն այնպես ներկայացրեց Մանվել Գրիգորյանի արարքը, որ ամենամոտ զինակիցը ուրացավ նրան. փաստաբան

Այս նյութը դիտել են - 3994 անգամ