Այսօր կեսգիշերին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա չվերթը, դեռ չճշտված տվյալներով, հետաձգվել է մի քանի ժամով:
Henaran.am-ի խմբագրություն ահազանգած ուղեւորը տեղեկացրեց, որ անհայտ անձը, կեղծ անձնագրով ուղեբեռ է հանձնել, սակայն անձամբ չի ներկայացել հաշվառման՝ Մոսկվա թռչելու համար: Սահմանապահները հայտնաբերել են, որ անձնագիրը կեղծ է եւ չվացուցակից հանել են վերոնշյալ չվերթը:
Փորձեցինք տեղեկատվության իսկությունը ճշտել Գյումրիի օդանավակայանից, արդյոք նման դեպք արձանագրվել է թե ոչ: Օդանավակայանի աշխատակազմի ղեկավարը հայտնեց, որ տեղեկատվություն չի կարող տրամադրել, քանի որ նման իրավասություն ունի միայն «Զվարթնոց» օդանավակայանը: Առայժմ մեզ չի հաջողվում կապ հաստատել Զվարթնոցի լրատվության բաժնի հետ:
Ի դեպ, լուրերի համաձայնէ կեղծ անձնագրի տերը եղել է ազգությամբ թուրք:
Ժամեր անց մեզ հաջողվեց պարզել, որ «Զվարթնոց»-ի մամուլի քարտուղարը քաղաքում չէ, իսկ նրա փոխարեն որեւէ մեկը իրավասու չէ պատասխանել մեր հարցերին: