ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Գևորգ Լոռեցյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ: Մինչ այս, նա տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալն էր։
Գևորգ Լոռեցյանը 24 տարեկան է, ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, Հայաստանի ամերիկյան համալսարանի տնտեսագիտության բաժինը:
ՀՀ ԶՈւ-ում չի ծառայել։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Այս նյութը դիտել են - 7250 անգամ