Աբսուրդը էն ա, որ հենց էս մարդիկ են Սերժին ու ՀՀԿ-ին ձայն տվողները...
2016-02-08 12:24:00

Չէ, ժողովուրդ ջան, սա, պատերազմի տարիների, նավթի կամ հացի հերթ չի...
Սա 2016 թվականն ա... ու գիտեք, թե ինչի՞ համար են էս քանակությամբ հերթ կանգնել...


2 հատ լավաշի... ընդամենը 160-200 դրամի... ու այդ 2 լավաշը տրվում ա միայն անձնագիր ներկայացնելու դեպքում... Մարդիկ անձնագրերով, "ապահով Հայաստանում", կես ժամից ավել, ցրտին, հերթ են կանգում, ինչ ա թե 2 հատ անվճար լավաշ ստանան...
Խղճացողները` կխղճան...


Ես երկու բան կասեմ.
1. Աբսուրդը էն ա, որ հենց էս մարդիկ են Սերժին ու ՀՀԿ-ին ձայն տվողները:


2. Նման տեսարաններից հետո երկրաշարժի, պատերազմի, շրջափակման, ԽՍՀՄ փլուզման, փախստականների ներհոսքի ժամանակաշրջանի մասին բացասական արտահայտվելը ուղղակի անբարոյականություն ա:

Ինչ խոսք, նոր սահմանադրությունը այս հարցը նույնպես կլուծի, համենայնդեպս հերթի մեջի "այո" քվեարկողների հույսերով...

 

Harut Uloyan-ի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 1719 անգամ