Միգուցե սա իմ վերջին ելույթն է այս ամբիոնից այս գումարման Ազգային ժողովում, ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՅԴ, «Ծառուկյան», «Ելք» խմբակցություններին, ՀՀԿ-ից անջատված անկախ պատգամավորներին, Կառավարության ներկայացուցիչներին, Ձեզ, պարոն վարչապետ, ԱԺ նախագահին, լրատվամիջոցներին և ցանկանալ՝ մի փնտրեք որևէ անձնական բան: Ես ծառայել ու ծառայելու եմ ՀՀ-ին:
Կեցցե ՀՀ-ն, Հայաստանի քաղաքացիներն ու հայ ժողովուրդը: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ ինքն անուղղելի օպտիմիստ է և վստահ, որ ամեն ինչ լավ է լինելու: «Չկա հին ու նոր Հայաստան, Հայաստանը մեկն է: Հայկը երբեք չի կարող պարտվել Բելին»,- հայտարարեց Շարմազանովը:
Ազգային ժողովի փոխնախագահը նաև քննադատեց Կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը՝ հարցադրումներ հնչեցնելով վարչապետի պաշտոնակատարի բերած վիճակագրության վերաբերյալ։
«Ինչքա՞ն աշխատատեղեր եք բացել, 10-15 աշխատատեղ բացում եք, «Հայլուրը» մի շաբաթ ցույց ա տալիս: Դա էն դեպքում, երբ Ալավերդու պղնձաձուլարանը փակման ենթակա է դարձել: Ես չգիտեմ՝ ով է մեղավոր, ով մեղավոր չէ, բայց 630 ալավերդցի կանգնած է աշխատանքը կորցնելու վտանգի ու փաստի առաջ»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում։