Մի խումբ քաղաքացիներ դեկտեմբերի 2-ին Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են կազմակերպում: Ակցիայի կազմակերպիչները տարածվող հաղորդագրության մեջ ասում են. «1920թ բոլշևիկյան Ռուսաստանը զինեց քեմալական Թուրքիային, որ վերջինս հարձակվի Հայաստանի վրա Կարսի կողմից, իսկ ռուսական կարմիր բանակը այդ նույն ժամանակ ներխուժեց Հայաստան արևելքից:
Այսպիսով՝ Ռուսաստանի դավադրության արդյունքում մենք կորցրինք մեր երկրի անկախությունը, ինչպես նաև տարածքային մեծ կորուստներ ունեցանք:
1920թ. դեկտեբերի 2-ին Հայաստանը կորցրեց իր անկախությունը և հայտնվեց ռուսական ու թուրքական օկուպացիայում:
Այս բողոքի ակցիան միտված է նրան, որ մենք չենք մոռացել ռուսական կողմի նենգ քայլը ուղղված հայ ազգի դեմ, և պայքարելու ենք մեր հայրենիքի լիակատար ինքնիշխանության և ազատության համար»:
Այս նյութը դիտել են - 2816 անգամ