Թուրքիան ԱՄՆ-ի ճնշման տակ փակում է Սիրիայի հետ սահմանը
2015-12-02 23:58:00

Թուրքիան փակում է Սիրիայի հետ սահմանը: Այն մասին, որ Վաշինգտոնը կարողացել է ձեռք բերել Էրդողանի թույլտվությունը սահմանի վերջնական փակման հարցում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

«Մնում է փակել սահմանի 98-կիլոմետրանոց հատվածը, մենք ունենք ամբողջական համաձայնություն՝ առանց այն հետևանքները քննարկելու անհրաժեշտության, թե ինչպես պետք է գործել սահմանի այդ հատվածը փակելու համար: Նախագահ Էրդողանը մտադիր է դա անել: Մենք միասին կաշխատենք դրա վրա, պատրաստվում ենք անհրաժեշտ խորհրդակցություններն անցկացնել մեր զինվորականների միջև», - ասել է Քերին:

Մինչդեռ նա շտապեց վստահեցնել բոլորին, որ Էրդողանը համաձայնել է այդպիսի լուծմանը, քանի որ «անում է հնարավոր ամեն բան «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը նավթի, զենքի և գրոհայինների փոխադրումը կանխելու համար»:

Այս նյութը դիտել են - 1728 անգամ