Ուիքէնդը Փարիզում․ Ո՞ւմ հաշվին է Աննա Հակոբյանը մեկնում Փարիզ. Alternativ
2018-11-08 22:56:00
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին պատրաստվում է հատուկ ինքնաթիռի չվերթով մեկնել Փարիզ, որտեղ նոյեմբերի 10-12-ին կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին։
Երևանից մեկնող պատվիրակությունը բավականին մեծ է՝ 20 հոգի, այդ թվում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Դրանից բացի, արդեն Փարիզում պատվիրակությանը կմիանա Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։
Կառավարության կայքում տեղադրված որոշման համաձայն՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթեր՝ 2018 թվականի նոյեմբերի 10-ին՝ Երևան-Փարիզ, իսկ նոյեմբերի 11-ին՝ Փարիզ-Երևան երթուղիներով:
«Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,– նշված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։
Հետաքրքրական է, որ պատվիրակության կազմից 12 հոգու գործուղման ծախսերը կատարվում են վարչապետի աշխատակազմի պահպանման միջոցների հաշվին, իսկ 7 հոգունը՝ ՀՀ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին։
Վարչապետի տիկնոջ անունը չի նշվում ոչ առաջին, ոչ էլ երկրորդ ցուցակում։ Ստացվում է, որ Աննա Հակոբյանը մեկնում է սեփական միջոցների հաշվին, բայց հատուկ ինքնաթիռով։ Փաստորեն, Աննա Հակոբյանը Փարիզում մնալու է ուրիշ հյուրանոցում (Փաշինյանից առանձին), նրան ուղեկցելու է ուրիշ պահակազոր, վարսերի հարդարման և ոճի հետ կապված խորհուրդները ստանալու է ոչ թե վարսավիր-խորհրդական Սոֆյայից, այլ՝ ուրիշից։ Մի խոսքով՝ բոլորից հեռու։ Ծիծաղելի է։
Ի դեպ, հարկատուներիս հաշվին Փարիզ են մեկնում պետական պահպանության ծառայության 7 աշխատող (շատ լինի, քիչ չլինի), 2 գլխավոր օպերատոր, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության 2 գլխավոր մասնագետ և Փաշինյանի մամուլի քարտուղարը, արարողակարգի ծառայության 4 մասնագետ, այդ թվում՝ Սոֆյան։
Մի գլուխը լավ է, երկուսն՝ ավելի լավ։ Մեկ էլ տեսար, մեկն ու մեկը գործից գլուխ չհանեց, մյուսը կգա՝ կհասնի, էշը ցեխից կհանեն։ Կամ էլ պարզապես ընտրյալնելը գնում են Փարիզ՝ ուիքէնդը վայելելու։
Դը՛մփ, դը՛մփ, հու՜։
 Alternativ.am
 
Այս նյութը դիտել են - 12102 անգամ