Վարկաբեկվածները, կոճակ սեղմողները, նախկին մարզպետներն ու պապայի «բալեքը»՝ ՀՀԿ ցուցակում.Irakanum
2018-11-15 20:14:00
ՀՀԿ-ն երեկ հրապարակեց նախընտրական ցուցակը։ Այն բաղկացած է 125 հոգուց։ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորում է Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը։
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀԿ-ականները թավշյա հեղափոխությունից հետո հայտարարում էին, որ մաքրել են իրենց շարքերը, որ արտահերթ ընտրություններին գնում են որակապես նոր կազմով եւ նոր դեմքերով, ցուցակի հրապարակումից հետո ակնհայտ դարձավ, որ այն իրականությանը չի համապատասխանում։ ՀՀԿ համամասնական ցուցակում դարձյալ ծվարել են Հանրապետականների շարքերում համալրվելու ցանկություն են հայտնել վաղուց արդեն վարքաբեկված այնպիսի «գործիչներ» ինչպիսիք են Արտաշես Գեղամյանն ու Հայկ Բաբուխանյանը։ Գեղամյանին Սերժ Սարգսյանը ժամանակին անվանել էր դատարկ դհոլ։
ՀՀԿ-ական նախկին մարզպետները եւս ցանկություն են հայտնել հեղափոխությունից հետո դառնալ պատգամավոր։ Մասնավորապես ՀՀԿ համամասնական ցուցակի 18-րդ հորիզոնականում է Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը։ Վերջինիս եղբայրը՝ Նաիրի Սահակյանը 6-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր էր, եւ չնայած պատգամավորի մանդատը երկար վայելել չկարողացավ, այնուամենայնիվ այդ կարճատեւ ընթացքում որեւէ կերպ օրենսդրական գործունեությամբ աչքի չի ընկել։
Նաիրի Սահակյանը ՀՀԿ այն պատգամավորներից էր, ով խորհրդարան էր մտնում կոճակ սեղմելու համար։ Սահակյան Նաիրին այն ՀՀԿ-ականներից է, ով ցանկություն էր հայտնել, որ Սերժ Սարգսյանը «ցմահ» նախագահ մնա։
Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւս պատգամավոր դառնալու նկրտումներ ունի։ Նման ցանկությամբ ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ է զբաղեցրել նաեւ Տավուշի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Հովիկ Աբովյանը։
Կոճակ սեղմող պատգավորներից Հարություն Կարապողոսյանը՝ Սնխչին եւս ՀՀԿ համամասնական ցուցակում է։ Նա ռեյտինգային ընտրակարգով եւս առաջադրվել է, թիվ 4 ընտրատարածքից, որն ընդգրկում է Երեւանի Կենտրոն, Էրեբունի, Նորք- Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջանները։
ՀՀԿ փոխնախագահ, Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը եւս ՀՀԿ համամասական ցուցակում է։ Կրտսեր Սահակյանը, ով 2017 թվականին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ վարկանիշային ցուցակով եւս առաջադրվել էր, եւ հավաքել զգալի թվով ձայներ, այս անգամ բնականաբար չունի ընտրվելու շանսեր։
Գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն տոկոս «խփում էր» բացառապես ընտրակաշաքի, վարչական ռեսուրսների եւ թաղային հեղինակությունների շնորհիվ։ Երկրում իրավիճակ է փոխվել, եւ նախկին արատավոր երեւույթները հնարավորինս բացառվելու են ընտրական այս գործըթնացում։
Irakanum.am
Այս նյութը դիտել են - 5034 անգամ