«Ժամանակ».«Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ակնհայտ է, որ լուրջ փոփոխություններ են լինելու կառավարության կազմում:
Որոշ նախարարներ, այդ թվում՝ ներկայումս արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ով ընտրություններին մասնակցում է «Մենք» դաշինքի ցուցակով, հրաժեշտ կտա նախարարի պաշտոնին:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդարադատության նախարարի պաշտոնում ներկայումս լրջորեն քննարկվում է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում 53-րդ հորիզոնականում առաջադրված Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:
Վարդանյանը Սահմանադրական դատարանում աշխատակազմի ղեկավար է, միջազգային իրավունքի փորձագետ է: Բացի դա, ըստ որոշ լուրերի, նա առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ազգականն է»,-գրում է թերթը:
Այս նյութը դիտել են - 2552 անգամ