Զարուհին ոչնչացնում է «Ժառանգությունը»
2016-02-09 09:13:00

Այսօր խորհրդարանում անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրեցին «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանին: Եվ անմիջապես մի շատ տրամաբանված հարց ծագեց. իսկ ինչու՞ հենց «Ժառանգություն» խմբակցությունը չի առաջադրում իր թեկնածուին, առավել ևս, որ դրանից առաջ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը վստահեցրել էր, թե իրենք պաշտպանում են Զարուհուն:

 Ցավոք, այսօր վերոհիշյալ խնդրի շուրջ միայն ենթադրություններ կարող ենք անել, քանի որ ոչ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ոչ նրա հետևորդները հարկ չեն համարել որևէ բացատրությամբ հանդես գալ: Գուցե այնքա՞ն էլ նրանց սրտով չէ, որ իրենց շարքերից մեկը կարող է ինքնուրույնաբար այդքան հեռուն գնալ, և այժմ որոշել են Փոստանջյանին պատժել լռությամբ:

Սակայն կա ևս մի հնարավոր շարժառիթ: Բանն այն է, որ եթե ինչ-որ հրաշքով Զարուհին դառնա ՄԻՊ, ապա «Ժառանգությունը» իբրև միավոր Ազգային ժողովից իսպառ կջնջվի, քանի որ այնտեղ կմնան բացառապես նրանց երբեմնի դաշնակից «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամները: Եվ ուրեմն Զարուհու առաջընթացի մեջ «Ժառանգությունն» իր վախճանն է տեսնում: Իսկ «Ժառանգությունը», որքան մեզ է հայտնի, դեռ մեռնել չի ուզում: Գրում է shame.am-ը:

Այս նյութը դիտել են - 1274 անգամ