Ֆունդամենտալ համագործակցություն
2016-02-09 10:25:00

Երեկվանից կրկին ՀՀԿ-ՀՅԴ բանակցային սեղանին է կրթության եւ գիտության նախարարի պորտֆելը ՀՅԴ-ին տալու խնդիրը: ՀՅԴ-ն որոշել է, որ այն պետք է տրվի Լեւոն Մկրտչյանին, վերջինս էլ օրերս հանդիպել է ԿԳՆ-ում մնացած իր կադրերին, փորձել ճշտել` իմաստ ունի՞ վերադառնալ, թե՞ ոչ: Եթե այնպես լինի, որ Սերժ Սարգսյանը համաձայնի, ապա դա կլինի Լեւոն Մկրտչյանի «չորրորդ թռիչքը նա լունու»: ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանին ասել է, որ որոշ կառույցներ դուրս կգան ՀՅԴ-ից, եթե իրենց համագործակցությունը «ֆունդամենտալ» չլինի, իսկ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունն առաջին հերթին միտված է 2017+ հեռանկարին: Ընդ որում, դաշնակցականները կատեգորիկ չեն ուզում նաեւ սոցապնախարարությունը` պատճառաբանելով, թե կուտակայինին իրենք դեմ են եղել եւ հիմա չեն կարող գալ ու այդ ռեֆորմներն իրականացնել: Չեն ուզում նաեւ Շիրակի մարզը. նախ` իրենց մասով Շիրակի մարզում հիշողություններն առանձնապես փառապանծ չեն, ապաեւ` ժամանակը շատ կարճ է, չեն կարողանա մարզում արագ վերադասավորվել եւ ԿԳՆ-ին զուգահեռ` ուզում են Գեղարքունիքի մարզը, որտեղ շատ ուժեղ են: Ու հիմա ՀՀԿ-ում ահավոր երկընտրանքի առջեւ են թե Աշոտյանի, թե Գեղարքունիքի մասով:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 1313 անգամ