Լինել անկեղծ իշխանակա՞ն, թե՞ կեղծ ընդդիմադիր
2016-02-09 10:37:00

Նաիրա Զոհրաբյանին գահընկեց անելու հավակնություններ հետապնդող Աբրահամ Մանուկյանին իշխանական թեւից զգուշացրել են, որ «տոռմուզ» տա, որովհետեւ Զոհրաբյանով, թե առանց նրա, հիմա իշխանությունը չի պատրաստվում կոալիցիա կազմել ԲՀԿ-ի հետ, եւ այս փուլում իշխանությունը Նաիրա Զոհրաբյանին է տեսնում ԲՀԿ մնացորդացի ղեկավարի աթոռին: Սակայն խմորումները ԲՀԿ-ում չեն ավարտվում կոալիցիայի թեմայով, խնդիրը տարածքային կառույցների ու ԲՀԿ ղեկավարության միջեւ բացված անդունդն է, որն առաջիկայում էլ ավելի է խորանալու: Աբրահամ Մանուկյանի կուրացիային ենթարկվող տարածքայիններում առաջիկայում, ըստ մեր աղբյուրների, էլ ավելի կսրվի կուսակցության քաղաքական գծի հարցը՝ լինել անկեղծ իշխանակա՞ն, թե՞ կեղծ ընդդիմադիր: Չի բացառվում անգամ, որ առաջիկա ամսում սպասվող կուսակցության համագումարին այս հարցը բարձրացվի։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 1319 անգամ