Ողջ ճշմարտությունը գեներալ Մանվել Գրիգորյանի շինծու ձերբակալության. փաստաբան
2018-12-01 22:39:00
Հարգելի՛ եղբայրներ և Երկրապահ մարտական ընկերներ ,
Ուզում եմ երախտագիտության խոսքերով հանդես գալ Զորավար, Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի փաստաբան ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻն 
Այս հարցազրույցում նա ոչ միայն զուտ իրավաբան է , ով կարող էր հանգիստ, առանց ավելի սրտացավությամբ ներկայացնել , Զորավարի հանդեպ շինծու դատական գործի ընթացքը և ընդամենը հակիրճ պատասխանել իրավաբանական դաշտում , այլ ՝ լինելով ՀՀ քաղաքացի ու հայրենասեր անձ , նա իր վրա վերցրեց ահռելի մի հարված , արդեն իսկ հասարակական դաշտում պաշտպանելով բարոյական կողմը իր պաշտպանյալի:
Մեջբերում՝ «հարված Գեներալ Մանվել Գրիգորյանին ,դա հարված է սեփական փառահեղ պատմության ,որը չես տեսնի հակառակորդ պետության քաղաքականության մեջ»:
Այս խոսքերը ,ոսկյա տառերով պետք է գրվի պատմության էջերում ։
Գեներալ Մանվել Գրիգորյանի օգնությամբ ես շատ պատկառելի անձանց հետ եմ ծանոթացել, և այսօր, բախտ վիճակվեց ծանոթանալ , հարգարժան , պատվախնդիր փաստաբանի հետ:
Մենք Ձեզ ցանկացած պահին աջակից ենք և զորակցում ենք :
Հ.Գ.Գեներալ Մանվել Գրիգորյանը`երբե՛ք չի մուրացել ազատություն հանուն կյանքի,քանզի ես և շատերը ականատես ենք եղել 2016 թվ. ապրիլյան քառօրյա պատերազմին,սկսած 02 ։04 ից, ինչպես իր օպերատիվ զորախմբով Արցախի սահմաններին կանգնած զինվորների կողքին էր, չնայած իր բազմաթիվ հիվանդությունների և այդպես քաղցկեղային , շաքարախտի և այլ հիվանդությունների փնջի առկայությամբ նա գտնվում էր Արցախում ու ասում էր «կմեռնեմ ,
իմ տեղը ուրիշին կբերեք , նոր ինձ կհանձնենք հողին »:
Սա է նրա տեսակը...
Այս մասին ՖԲ իր էջում գրել է ԵԿՄ անդամ Հրաչյա Ներսիսյանը:

Այս նյութը դիտել են - 8286 անգամ