Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հաստատել է, որ խորհում է Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու հնարավորության շուրջ։ Financial Times-ի հետ զրույցում Bloomberg տեղեկատվական գործակալության հիմնադիրն ու սեփականատերը ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին հարցին պատասխանել է, թե «տարբերակներ է դիտարկում»։ Ենթադրվում է, որ Բլումբերգը առաջադրվելու է որպես անկախ թեկնածու, ինքն է հովանավորելու սեփական նախընտրական արշավը։
Ըստ Forbes-ի՝ Մայքլ Բլումբերգի կարողությունը կազմում է 36.4 միլիարդ դոլար։ 2001 թվականին Բլումբերգը Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններին առաջադրվել է Հանրապետական կուսակցության կողմից, չնայած մինչ այդ Դեմոկրատական կուսակցությունում էր։ Հանրապետականներն ապահովել են նրա հաղթանակը, ինչի շնորհիվ միլիարդատեր Բլումբերգը Նյու Յորքը ղեկավարել է մինչև 2013 թվականը։ Այդուհանդերձ, 2007-ին նա պաշտոնապես լքել է Հանրապետական կուսակցության շարքերը։
Ազտություն
Այս նյութը դիտել են - 1526 անգամ