«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ ԲՀԿ-ին, որպես ընդդիմություն, հասանելիք ԱԺ փոխնախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ ցուցակի երրորդ համար, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Ծառուկյանն իր այս քայլով փորձում է ռևերանս անել գործող իշխանությանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Գրիգորյանը մտերիմ հարաբերություններ ունի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ:
ԱԺ փոխնախագահի տեղի համար պայքարում են նաեւ ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը եւ «Ալյանս» կուսակցության ղեկվար Տիգրան Ուրիխանյանը, սակայն Գագիկ Ծառուկյանի որոշումը վերջնական է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Այս նյութը դիտել են - 3365 անգամ