Ըստ Դինա Ակոպովնայի հեռուստատեսության սխալը գալիս է հեռուստատեսության գլխավորից, տնօրենից...
2016-02-09 09:20:00
-Բարև Ձեզ հարգելի Դինա: Դուք մեր ամենագեղեցիկ հաղորդավարուհիներից եք, խոսք չկա,,,, Իսկ գեղեցկությանը նաև խելացիությունը գումարելն արդեն քչերի մենաշնորհն է: 
Շնորհակալ ենք USArmenianews.com-ի հարցազրույցի առաջարկն ընդունելու համար: Մեր զրույցն եկեք սկսենք հենց գեղեցիկի մասին հարցից...

-.Գեղեցկությունը Ձեր կյանքում խնդիրներ ստեղծում է ,թե` ոչ:


Յուրաքանչյուր կին յուրովի է գեղեցիկ, ու ամեն մեկն ունի իր գաղտնիքը: Դա փաստ է: Եթե ինձ համարում են գեղեցիկ կին , մանավանդ հիմա, երբ վաղուց արդեն 20 տարեկան չեմ, ես ինձ շատ լավ եմ զգում: Գեղեցկությունը շատ դեպքերում օգնում է , շատ դեպքերում էլ՝ խանգարում :

-Վերջին անգամ , ե՞րբ եք եղել Լոս Անջելեսում:
Վերջին անգամ Լոս Անջելեսում  եղել եմ 2014 թվականին: Երկու համերգային ծրագիր եմ վարել, նկարահանվել  «Թուղթ ու գիր» սերիալում: Նաև աշխատել եմ   «Նոր Ալիք» և «Հորիզոն»  հեռուստաընկերություններում՝ վարելով   «Live talk show with Dina»  նախագիծը:

-Ըստ Ձեզ, Սփյուռքի հայությունը որքանո՞վ է տեղյակ հայաստանյան մշակույթից, կամ՝ քաղաքական կյանքից:

Վա-յ , շատ քիչ: Շատերն էլ համացանցով են իմանում, բայց դե մեծ մասը սուտ է գրված, ոմանք էլ՝ բարեկամների օգնությամբ են իմանում:
Հայաստանում այնքան լավ որակով երգիչներ , դերասաններ , հաղորդավարներ կան ,որ Լոս Անջելեսում անգամ գաղափար չունեն: Ում հաճախ տեսնում են եթերում , հենց դրանցով էլ սահմանափակվում են : Ու հենց դրանք են միայն գնում Լոս Անջելես, ինչի համար, իրոք, ցավում եմ:


- Սերիալներում խաղալու նոր առաջարկներ ունե՞ք: 10 բալանոց սանդղակով քա՞նի բալ կգնահատեիք մեր սերիալների որակը:

Վերջին ֆիլմս եղել է «Հրեշների գայլը » , որն, անկեղծ ասած, հիմա բոլորի նման որպես հեռուստադիտող նայում եմ, շատ եմ հավանում և շատ բարձր եմ գնահատում: Հարգանքներս՝ Գոռ Վարդանյանին...

- Համաձա՞յն եք այն փաստի հետ, որ երկու սերիալում նկարահանվելուց հետո, դերասանները սկսում են պնդել,որ հայկական շուկան փոքր է իրենց համար, և միայն Հոլիվուդն է իրենց տեղը:

Սերիալ բացարձակ չեմ նայում , բայց գիտեմ,որ հիմա սերիալում նկարված 10-րդական դերեր խաղացածի համար է պետք Հոլիվուդը , քանզի սերիալում նկարվողը հիմա մենակ թանկ թվերով հարսանիք է վարում , կամ չգիտես ոնց կամ չգիտեմ ու՞մ օգնությամբ, հայտնվում է հաղորդավարի դերում, չնայած այն հանգամանքին ,որ կարողությունները չեն զիջում: Ամոթ է , բայց ի՞նչ արած, մարդիկ և սերիալում են և հաղորդումներում... Բայց որ մեծ հիասթափություն ունեմ TV-ից՝ ասելու չի:


-Դինա, ի՞նչ նոր ծրագրեր ունեք, որի մասին կուզեիք Ձեր հանդիսատեսի հետ կիսվել:

Իհարկե՝ ունեմ, բայց չեմ բարձրաձայնի՝ մինչև չլինի: Սկզբում գործ, հետո ՝ մեկնաբանություն:

-Որտե՞ղ է սկսվում հեռուստատեսության սխալները : Խոսե՞նք հաղորդումների որակների մասին:

Հեռուստատեսության սխալը գալիս է հեռուստատեսության գլխավորից, տնօրենից սկսած: Նրանք են որոշում իրենց սեփական կարծիքը ու ճաշակը, կամ էլ վերևների զանգով ՝ստիպողաբար: Երբեք հաշվի չեն առնում հանրության , հեռուստադիտողի կարծիքը:

-Հայկական եթերն անընդհատ հումորային հաղորդումներով լցնելը ճի՞շտ է: Արդյո՞ք դա հեռուստադիտողի պահանջն է:

Առողջ հումորն է , որ աշխատում է եթերում , ոչ թե տափակություններն ու նույն դեմքերը: Հատկապես հիմա , երբ ազգի մեծ մասն ապրում է ցավով , խնդիրներով ,այդ տափակությունների կարիքն ընդհանրապես չկա: Ես՝ լինելով եթերի մարդ, երազում եմ տեսնել ավագ սերնդի թե՛ հաղորդավարներին և թե՛ դերասաններին:

- Այդ հումորվ արդյո՞ք չեն ցանկանում շատ բաներից ժողովորդի ուշադրությունը շեղել:

Շեղե՞ն: Ի՞նչն են շեղում:

- Դե օրինակ քաղաքական թեմաներից, հայերին արմատներից հեռացնելու, մշակույթից կտրելու...

Եթե հումորային ծրագրով շեղում են մի քանի 10-րդ դասարանցու , թող շեղեն: Փառք Աստծո, համացանցը  հիմա 10:0 հաղթել է հեռուստատեսությանը: Մտնում են համացանց, հուզող հարցերը գտնում կարդում են , կամ դիտում քաղաքական նյութերը:

-Համացանցում քննադատություներին ինչպե՞ս եք մոտենում:

Անկեղծ ասեմ, համակարգչի դիմաց նստած պարապների մեկնաբանությունները զրո արժեք ունեն բոլորի համար: Բոլորն էլ կարող են քննադատել , սակայն քչերն են կարողանում առողջ մեկնաբանել: Բայց մեկ-մեկ շատ տհաճ նյութերի վերաբերյալ վատ մեկնաբանություններն արժեն:

-Դինա, հոգաչափ շնորհակալ եմ Ձեր ժամանակը մեզ հատկացնելու համար: Թերևս վերջին հարցը:


- Ի՞նչ կցանկանաք մեր USArmenianews.com-ի ընթերցողներին:


-Ձեզ եմ շնորհակալ: Կցանկանամ, որակով ու կարևոր նյութեր ունենաք, գրագետ ,խելացի ընթերցող: Յուրաքանչյուր կայք իր մակարդակի ընթերցող է ունենում :
Մեզ բոլորիս առողջ ու բարեկեցիկ կյանք եմ ցանկանում:
 


Հարցազրույցը՝ Արմինե Մելքոնյանի
Այս նյութը դիտել են - 3387 անգամ