Իգիթյաններին պատկանող խանութների շարքը սարայ է, պետք է քանդել՝ գիշերով...
2016-02-09 10:58:00

Պարազիտները էնքան են  կղկղանք թափել մեր երկրի վրա, որ  աջ ես անում, ձախ ես անում ծնկներդ խրվում է կղկղանքի մեջ...
Իգիթյանը «զզվում է ժողովրդավարությունից», ինքն է ասել, հանրապետական Լևոն Իգիթյանը, ում հարազատ կուսակցությունը գիշեր ու զօր խոսում է ժողովրդավարությունից:

Նոր չի, որ Իգիթյանը «սիկտիրչի բաներ» է համարում նաև Երևան քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաներն ու այն մարդկանց, ովքեր իրենց իրավունքների համար դուրս են գալիս պայքարելու...
Բազմիցս ենք համոզվել, որ Լևոն Իգիթյանը այն մարդն է, ում կերակրատաշտը պետք է լիքը լինի: Իշխանությունից իշխանություն փոխած այս մարդը ինչեր ասես որ չի անի, սեփական միջոցները պահելու համար, հետն էլ միլիոններ դիզելու, ջհանդամը, թե երկու բան ավել չի ասի...
Իգիթյանի համար չկան արժեքներ, առավել ևս որպես մասնագետի, որովհետև մի բանի մեջ, եթե փող կա, ուրեմն հերն էլ անիծած, թե քաղաքը ինչ օրը կգցեն տեղական չինովնիկները: 
 Չինովնիկից ինչո՞վ է տարբերվում Իգիթյանը, իհարկե ոչ մի բանով, որովհետև նա իր ընտանեկան բիզնեսն ունի, այստեղ հարկ է նշել նրանց՝ Իգիթյաններին պատկանող Մաշտոցի վրա գտնվող այն խանությների շարքը, որով Իգիթյանը նեղ շրջանակներում միշտ գլուխ է գովում, որ այդ խանութների շարքը իրենք ձեռք են բերել, ոչ թե խաբելու, մարդկանց աչքին թոզ փչելու միջոցով, այլ այն առել են ու շատ թանկ գնով, դե ասել է, թե «հալալ քրտինքով» է ձեռք բերել... Մինչդեռ ով չգիտի, որ Իգիթյաններին պատկանող այդ խանութուների շարքը այլ անվան տակ, դարձավ նրանց սեփականությունը, նրանց անձնական բիզնեսը:
 

Ծերուկը գնալով անտանելի է դառնում, հիշեցի, որ մի առիթով էլ Լևոն Իգիթյանը, հանրահավաքի մասին ասել էր. ես հո բոշա չե՞մ, որ հանրահավաքների մասնակցեմ... Այս մարդը, ով մշտապես «փայլում» է իր արտահայտություններով նույնիսկ չի գիտակցում, որ անցյալի ու ներկայի անունից խոսք ասելու համար, պետք է արժանի լինես, արժանի քո ժողովրդին, թե չէ, ով ասես այսօր չտեսնված խոսք ունի...

Իսկ այսօր Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանն  հայտարարել է, թե իր «խորը համոզմունքով» Արամի 30-ը «սարայ է», ուղղակի պետք է «ցերեկով քանդվեր, ոչ թե գիշերով»։ Իսկ իմ խորը համոզմունքով Իգիթյաններին պատկանող խանութների շարքը, որը մշտապես  վարձով են տալիս, սարայ է, պետք է քանդել՝ գիշերով... և հանձնել այդ տարածքը երևանցիներին...
 

 

 
4NEWS.AM
Այս նյութը դիտել են - 1419 անգամ