Հայաստանի և Ադրբեջանի քաղավիացիայի ղեկավարների հանդիպումը նախապես ծրագրված չի եղել Haydzayn
2018-12-19 13:23:00

Մամուլում   այսօր  տեղեկատվություն  տարածվեց այն մասին,  որ Քաղավիացիայի  կոմիտեի նախագահ  Տաթևիկ Ռևազյանը  հանդիպում է ունեցել Ադրբեջանի քաղավիացիայի  վարչությանպետի հետ։ 

Նշվում է նաև, որ հանդիպումը տեղի է ունեցել է Փարիզ-Բրյուսել-Կոպենհագեն 12-օրյահագեցած գործուղման շրջանակում։

ՀԱՅ ՁԱՅՆ-ի հարցին՝ ի՞նչ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների միջև, այն դեպքում, երբ երկու երկրների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, ՀՀ արտաքին գործերինախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց. «Համաձայն ՀՀվարչապետի սեպտեմբերի 19-ի 1230Ն որոշման՝ արտաքին գործերինախարարությունը տեղեկացվել է վերոնշյալ գործուղումների մասին, որոնքվերաբերում էին հաշվետվության մեջ նշված բազմակողմ միջոցառումներիմասնակցությանը»:

Իսկ երկու երկրների ավիացիայի ղեկավարների հանդիպումը, ԱննաՆաղդալյանի խոսքով՝ կրում է ոչ ֆորմալ բնույթ. «Վերջիններիսշրջանակներում կայացած Ձեր կողմից հարցված հանդիպումները նախապեսծրագրված չեն եղել և կրում էին ոչ ֆորմալ բնույթ»:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ռուսական լրատվամիջոցներն անդրադառնալով տեղի ունեցածին՝ ընդգծում են հանդիպման գաղտնիությունը:

Այս նյութը դիտել են - 3189 անգամ