Տարբերությունն այս երկուսի մեջ միայն հոգեկան հիվանդությունների և մարդկային բթության մակարդակի մեջ է, որը, ինչպես տեսնում ենք, անսահման է...
2016-02-09 13:22:00


 Հանրապետության ներքաղաքական դաշտում ծայր առած վերադասավորումներն ու զգալի փոփոխությունները, ինչպես նաև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հեռանկարը, շատերին հուշում են լրջորեն մտահոգվել իրենց ապագայի համար: Իսկ Հայաստանում, ինչպես հատնի է, անհանգստությունը տարատեսակ դրսևորումներ կարող է ունենալ՝ ընդհուպ սովորական դավաճանությունը: Այս տեսանկյունից առաջին հերթին աչքի են ընկնում փորձառու կուսակցականները, որոնց համար առօրյայի մի մաս է դարձել այստեղից այնտեղ տեղափոխումներն ու գաղթը:

Բայց եթե ոմանք այդ բանն անում են բավականին նշանակալի սպասելիքների համար, ապա կան մարդիկ, ովքեր պատրաստ են նման քայլի գնալ մի քանի կոպեկի համար: Օրինակ, այսօր հայտնի դարձավ, որ Վայոց ձորի մարզի «Ժառանգություն» կուսակցության համակարգող մարմնի անդամները մի հայտարարություն են տարածել, ըստ որի լքում են իրենց կուսակցությունը (5-6 մարդ) և տեղափոխվում են… ի՞նչ եք կարծում՝ ո՞ւր: Տեղափոխվում են Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» միավորում:


Չզսպելով իրենց զայրույթը՝ «Ժառանգության» գլխավոր գրասենյակից էլ հայտարարում են, թե խորհուրդը լքած անդամները դա արել են ֆինանսական շահից ելնելով: Պետք է կարծել, թե մինչ այդ հիշյալ փախստականները «Ժառանգության» շարքերում էին մնացել բացառապես գաղափարական շահերից ելնելով ը հոգեկան հիվանդություններով տառապելով: Իսկ ինչ վերաբերում է բուն երևույթին, ապա սա հաստատ առնետավազք է՝ դասական իմաստով, քանի որ առնետները ուղղություն են վերցրել դեպի առնետաբույն:

 Ինչ վերաբերում է «ժառանգականների» առնետավազքին դեպի Բաղդասարյան, ապա ասենք, որ սա բնական գործընթաց է: Քանզի չի կարող նորմալ մարդը անդամակցել «Ժառանգությունում», հետո էլ վազել «Ազգային վերածնունդ»: Տարբերությունն այս երկուսի մեջ միայն հոգեկան հիվանդությունների և մարդկային բթության մակարդակի մեջ է, որը, ինչպես տեսնում ենք, անսահման է:

 

Shame.am

Այս նյութը դիտել են - 1408 անգամ