Զորամասից դուրս եկած ու չվերադարձած զինծառայողը մեկ շաբաթ առաջ է խոսել հոր հետ (ֆոտո)
2016-02-09 14:45:00

19-ամյա զինծառայող Ազիզ Բաքոյանը, որ փետրվարի 6-ին, ըստ պաշտպանության նախարարության, ինքնակամ լքել է զորամասը, դրանից մեկ շաբաթ առաջ է խոսել հոր՝ Քյարամ Բաքոյանի հետ:

NEWS.am-ի հետ զրույցում Քյարամ Բաքոյանը պատմեց, որ որդին ոչնչից չի բողոքել:

«Հեռախոսով խոսեցինք, ասեց՝ ամեն ինչ նորմալ ա: Ու անցնում ա մի քանի օր, ինձ չաստից զանգում են, ասում են՝ առավոտյան դուրս է եկել ու չի վերադարձել, տո՞ւն է եկել: Ես էլ ասեցի, որ տուն չի եկել»,- պատմեց զինծառակողի հայրը:

Քյարամ Բաքոյանը պատմեց, որ որդին հարազատներից ոչ մեկի տուն չի գնացել, ոչ մեկին չի զանգել: Հարազատներն արդեն երրորդ օրն է՝ փնտրում են Ազիզ Բաքոյանին:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ զինծառայողի անհետանալուց 3 ժամ անց ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները անցել են որոնողական աշխատանքների:

 
Այս նյութը դիտել են - 1191 անգամ