Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կնոջ՝ Լորետա Բարսեղյանի եղբայրը՝ 54-ամյա Լեւոն Բարսեղյանն այսօր՝ փետրվարի 8-ին մահացել է:
Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Խաչատրյանների ընտանիքից:
Լեւոն Բարսեղյանը տառապում էր քաղցկեղով: Նա ամուսնացած էր, ուներ երկու որդի:
Նշենք, որ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր՝ փետրվարի 8-ին, վաղ առավոտյան մահացել էր նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սերոբ Խաչատրյանը:
Սերոբ Խաչատրյանը մահացել էր լյարդի անբավարարությունից:
Այս նյութը դիտել են - 1490 անգամ