Լոս Անջելեսում հայկական վարժարանները վանդալիզմի են ենթարկվել թուրքական դրոշներով
2019-01-29 13:57:00
Լոս Անջելեսում Էնսինո և Քանոգա պարկում գտնվող Սուրբ Նահատակաց Ֆերահյան վարժարանում և ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանում, գիշերը տեղի է ունեցել վանդալիզմ, ինչի համար տեղի ոստիկանությունը միջադեպը որակել է որպես ատելություն:
Դպրոցների անվտանգության տեսախցիկների տեսագրությունները դիտելուց հետո պաշտոնյաները հաղորդել են, որ երեկ առավոտյան, ժամը 4-ին, դիմակավոր տղամարդը մոտեցել է Ֆերահյան դպրոցին և սկսել դպրոցի դարպասների վրա տեղադրել թուրքական դրոշներ:
Ոստիկանները դեպքի վայրում քննություն են իրականացնում:
Ֆերահյան դպրոցի տնօրեն Սոսիան Շանլյանը ծնողներին հավաստիացրել է, որ բոլոր նախազգուշական միջոցները ձեռնարկվել են դպրոցի և երեխաների անվտանգությունն ապահովելու համար:
Ֆերահյան դպրոցի աշակերտները իրենց դպրոցի բոլոր դարպասների վրա կախել են Հայոց եռագույնները՝ ի պատասխան իրենց դպրոցում կատարված վանդալիզմի արձագանքին:
Նշենք, որ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի տնօրինությունը նամակ է հղել ծնողներին, նշելով, որ Լոս Անջելեսի Ոստիկանության դեպարտամենտը բնութագրել է միջադեպը որպես «ատելության միջադեպ», ավելացնելով, որ LAPD- ի աշխատակիցները չորեքշաբթի օրը կայցելեն դպրոց՝ ապահովելով աշակերտների անվտանգությունը:
Հետևելով դեպքի զարգացումներին USArmenianews.com առաջիկայում ավելի մանրամասն այն կներկայացնի հանրությանը:
Այս նյութը դիտել են - 22005 անգամ