Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը Հայաստանի վերաբերյալ զեկույցում անդրադարձել է 2008թ.-ի մարտյան դեպքերի բացահայտմանն ուղղված գործողություններին՝ կարևորելով, որ գործընթացն իրականացվի զգուշորեն՝ խստագույնս հավատարիմ մնալով իրավունքի գերակայության, դատական անկախության, թափանցիկության և արդար դատաքննության երաշխավորման սկզբունքներին, որպեսզի բացառվի ենթադրյալ վրեժի քաղաքականության կամ ընտրովի արդարադատության որևէ մեղադրանք:
ԵԽ հանձնակատարը կոչ է արել Հայաստանի իշխանություններին պաշտպանել քրեական հանցագործության մեջ մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը և հասարակական դիսկուրսում խուսափել բևեռացնող, հրահրող ձևակերպումներից, ինչը, ըստ Հանձնակատարի, խոչընդոտ է համախմբված հասարակություն ձևավորելու և անցյալի պառակտումները հաղթահարելու համար:
Այս նյութը դիտել են - 11466 անգամ