Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն իր մտահոգույթունն է հայտնում ...
2019-01-30 23:21:00
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն իր մտահոգությունն է հայտնում երկու հայկական ամենօրյա դպրոցներում՝ Էնսինոյի Սուրբ Նահատակների Ֆերահյան և Քանոգա Փարքի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան կրթօջախներում տեղի ունեցած հանցագործության առիթով և խիստ դատապարտում է ատելության դրսևորումները՝ ուղղված հայկական կրթօջախների և Լոս Անջելեսի ամբողջ հայ համայնքի դեմ: 
ՀՀ գլխավոր հյուպատոսությունը սատար է կանգնում լոսանջելեսահայ համայնքի դրսևորած միասնական կեցվածքին: 
ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, լուրը ստանալուն պես, կապ է հաստատել Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների հետ՝ հանցագործության հետաքննությանը հետամուտ լինելու նպատակով: Ցեղասպանությունից փրկված սերնդի կողմից հիմնադրված կրթօջախներում ատելության նման դրսևորումները վիրավորանք են՝ ուղղված Հայոց ցեղասպանության նահատակներին և նրանց սերունդներին:
Համայնքային կառույցների, Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների և իրավապահ մարմինների հետ սերտ գործակցությամբ հետամուտ ենք լինելու հանցագործների բացահայտմանը և պատժին՝ հետագայում նման դեպքերն իսպառ բացառելու նպատակով:
Այս նյութը դիտել են - 12078 անգամ