Բանն այն է, որ «բերանփակ», երբեք իր մտքերը-ծրագրերը որեւէ մեկին չվստահող Սերժ Սարգսյանը վերջին շրջանում նեղ միջավայրում երբեմն-երբեմն արտահայտվում է հանրաքվեի ժամանակ Հովիկ Աբրահամյանի որոշ «թերացումների» մասին, քանզի շտաբի պետին հրահանգվել էր որեւէ ակնառու կիքս թույլ չտալ սահմանադրական հանրաքվեի ընթացքում եւ Հայաստանը զերծ պահել միջազգային զեկույցների ատամի տակ ընկնելուց: Այսինքն, կեղծել աննկատ՝ հատկապես միջազգային դիտորդներից:
Սակայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը հակառակն ապացուցեց, ինչն էլ, փաստացի, սահմանափակեց Ընտրական օրենսգրքի մանեւրի դաշտն իշխանության համար: Եվ ոչ միայն: Կուլիսներում գտնում են, որ Սերժ Սարգսյանն այդ «ակնարկներով» փորձում է հող պատրաստել եւ «ա լա Գագիկ Ծառուկյան» հրաժեշտ տալ ոչ միայն հանրաքվեն, այլ նաեւ տնտեսությունը «վարի տված» Արգամիչին կամ պարզապես պրոֆիլակտիկա է իրականացնում վերջինիս ամբիցիաները զսպելու մասով:
Ի դեպ, որոշ իշխանականներ լրագրողներին անվերջ հարցնում են. կարո՞ղ է իմանաք` ովքե՞ր են այն 20-30 հոգին, որոնց մասին Սերժ Սարգսյանը նշել է մի նեղ միջավայրում, թե Նորք-Մարաշի ահաբեկիչները հանդիպել են երկու տասնյակից ավելի հայտնի դեմքերի հետ, որոնց նկատմամբ չգիտես ինչպես վարվես` «իմանալ-չհայտնելու» մասով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում