Ջհանգիր Լֆիկյան
Գրեթե երեք շաբաթ առաջ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և փաստացի ղեկավար Հրանտ Մարգարյանը, չկարողանալով թաքցնել երջանկությունը, հայտարարեց, որ հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանին և համաձայնության եկել ՀՅԴ-ի հետ համագործակցության մասով։ Դա նշանակում էր, որ Դաշնակցությանն իշխանությունում պետք է պաշտոններ տային, ինչն այս կուսակցության համար իշխանության կերակրատաշտից օգտվելու հնարավորություն կապահովեր։
Բայց, ի դժբախտություն դաշնակների, այս գործն անընդհատ ձգձգվում է։ Նրանք ամեն բացվող օր սպասում են, որ ուր որ է իրենց կկանչեն նախագահական և կառաջարկեն ստորագրել համագործակցության պայմանագիր, որից հետո կսկսվի պաշտոնների առքուվաճառքը, բայց ամեն անցնող օրվա հետ դաշնակների վիճակն ավելի անհուսալի է դառնում։ Պարզվում է, որ պատճառը հենց իրենք՝ դաշնակներն են։
Երբ պաշտոնների հարցն արդեն հարյուր տոկոսանոց էր, և թվում էր, թե ոչինչ չի խանգարում կոալիցիա մտնելուն, որոշ դաշնակներ այնպիսի կեցվածք ընդունեցին, թե, իբր, ստիպված են մտնում կոալիցիա։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոր հոգոց հանելով, լրագրողների ներկայությամբ հայտարարեց, թե երկիրը կործանվում է, որ իրենք ստիպված են համագործակցում ՀՀԿ-ի պես վարկաբեկված կուսակցության հետ՝ հասկանալով, որ դրա արդյունքում իրենք ևս վարկանիշի կորուստ են ունենալու։ Ավելի ուշ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ հետ չի կանգնում իր խոսքից և շարունակում է պնդել այն, ինչ ասել է մեկ օր առաջ։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ ավելացրեց, որ ՀՀԿ-ն հրեշտակների տուն չէ՝ նկատի ունենալով, որ այնտեղ հավաքված են վարկաբեկված ու հանրային վստահություն չունեցող անձինք։
Թվում էր, թե դրանից հետո ՀՀԿ-ականները պետք է հաշիվ պահանջեին ՀՅԴ-ից, իրենք էլ իրենց իմացածն ասեին ՀՅԴ գործիչների մասին, բայց հանրապետականների արձագանքը խիստ զուսպ էր։ Պատճառը, պարզվում է, այն է, որ ՀՀԿ-ն որոշել է ոչ թե խոսել, այլ գործել։ Գործել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով։
Սարգսյանն արդեն երկրորդ շաբաթն է՝ հրաժարվում է դաշնակների ներկայացրած թեկնածուներին նշանակել պաշտոնների` պարզաբանելով, որ դրանք այնքան վարկաբեկված գործիչներ են, որ ՀՀԿ-ն չի կարող նրանց թույլ տալ մտնել իշխանություն։ Իսկապես, դաշնակներից ո՞ր մեկին կարելի է համարել գոնե սովորական, այլ ոչ թե ազգային կամ տիեզերական խայտառակություն: Եթիմի փող ու տուն լափող Աղվան Վարդանյանի՞ն: Դավիթ Լոքյանի՞ն: Դաշնակները նոր թեկնածուներ են ներկայացնում, սակայն պարզվում է, որ դրանք էլ են վարկաբեկված։ Այսպիսով՝ իշխանությունը Դաշնակցությանը ցույց է տալիս, որ վարկաբեկվածը ոչ թե իշխանությունն է կամ ՀՀԿ-ն, այլ ՀՅԴ-ն, այլ կերպ ասած` փչացնում է։ Ի վերջո, եթե ՀՅԴ-ին չհաջողվի համագործակցության համաձայնագիր ստորագրել իշխանության հետ, կարող է պարզվել, որ դրա պատճառը ՀՅԴ-ի այն աստիճան վարկաբեկվածությունն էր, որ այդ կուսակցությունը չկարողացավ գտնել նախարարի և մարզպետի երկուական թեկնածու, որոնց հետ իշխանություններն անպատվաբեր չէին համարի աշխատել։
Հետո էլ ասում են, թե իշխանությունից անհնար է նորմալ բան տեսնել: Ինչպես տեսնում ենք, ՀՀ իշխանություններից լավ բան ակնկալել կարելի է: Մի՞թե բավականություն չի պատճառում մեզ այս տեսարանը, երբ 125 տարեկան մարմնավաճառին վարձել են, բայց ոչ փողն են տալիս, ոչ էլ կատարում են համապատասխան գործողությունները: Սա՛ է յուրաքանչյուր պառվաբոզի ամենաողբալի հեռանկարը: