ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ2019-02-08 15:10:00
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ

Հանդիպման ընթացքում քննարկվեց ԵԱՀԿ տարածաշրջանում մամուլի ազատությանն առնչվող հարցերի լայն շրջանակը:
Ընդգծվեց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, մասնավորապես՝ խոսքի ազատությանն առնչվող ԵԱՀԿ հանձնառությունների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը, և այս ուղղությամբ անցած տարվա դեկտեմբերին Միլանի ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովում լրագրողների անվտանգության վերաբերյալ ընդունված որոշման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ-ում խոսքի ազատությանը, և այդ ուղղությամբ ՀՀ կողմից ձեռնարկվող հետևողական քայլերին:
Այդ համատեքստում կարևորվեց ԵԱՀԿ հետ ՀՀ համագործակցությունը բոլոր մակարդակներում, այդ թվում՝ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ:
ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատեց Հայաստանի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում մամուլի ազատության պաշտպանությանն ուղղված ԵԱՀԿ այս կառույցի գործունեությանը:
Այս նյութը դիտել են - 11279 անգամ