Փաշինյան Նիկոլ, մի՛ դժգոհիր, այլ ՝ պատրաստվիր հրաժարականի. Զարուհի Սարգսյան
2019-02-10 22:24:00
Զարուհի Սարգսյանը ՖԲ իր էջում գրում է.
Արդար է՞, թե անարդար...
Վերջերս նոր իշխանությունների և նրա կողմնակից-պաշտպանների կողմից քննադատվում են լրատվամիջոցները, իհարկե՝ ոչ բոլորը. հատկապես այն լրատվականները, որոնք «հանդգնում» են քննադատել, կամ ինչ որ նորություն գրել կառավարության, Փաշինյան Նիկոլի հայտարարությունների կամ այցերի մասին և իսկույն այդ լրատվականները ենթարկվում են հարձակման՝ «ՀՀԿ»-ի լրատվականն է , «Քոչարյանի ալիքն է» և նմանատիպ անգրագետ, շաբլոն արտահայտություններ:
Ցավոք, կրթելիության մակարդակն այնքան ցածր է մարդկանց մի խմբի մոտ, որ ամեն ինչ նույնականացվում է և կրկնվում, բայց իրականությունն այլ է. մենք հո լավ ենք հիշում «Հայկական ժամանակ» , «Չորրորդ իշխանություն» և նմանատիպ մի քանի թերթերի և նմանատիպ լրատվականների, որոնք տարիներ շարունակ «աղավաղված» նորություններ էին տարածում՝ խաբելով սեփական ժողովրդին:
Հիմա շատ զարմանալի է, որ Փաշինյան Նիկոլն ու իր կողմնակիցները դատապարտում են լրատվականներին:Կա նաև մեկ բայց, որ հիմա այդ «հակաիշխանական» լրատվամիջոցները, որոնց Նիկոլը անվանում է հակապետական, ավելի շատ ճշմարտություն են գրում, քան կեղծիք՝ մենք հո դա լավ տեսնում ենք:
Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը համարում է, որ կեղծիք են տարածում լրատվականները,թող մի պահ հիշի իր անցյալը, թող հիշի գոնե ոչ վաղ անցյալում իր հայտարարած ու տարածած ստերի, կեղծիքների և հակապետական արարքների մասին:
Եվ ի վերջո `Փաշինյան Նիկոլ, ԻՆՉ ՑԱՆԵՍ,ԱՅՆ ԷԼ ԿՀՆՁԵՍ, սուտը, կեղծիքը, խաբեությունը քո մասնագիտությունն է...
Էնպես որ,  Փաշինյան Նիկոլ, ՄԻ՛ ԴժԳՈՀԻՐ,ԱՅԼ՝  ՊԱՏՐԱՍՏՎԻՐ ՀՐԱժԱՐԱԿԱՆԻ.
Այս նյութը դիտել են - 167620 անգամ