Խոսքը՝ խոսքով, ապացույցը՝ ապացույցով.7or
2019-02-11 11:34:00
Վերջին շրջանում շատ է քննարկվում ՀՀ նախկին գլխավոր դատախազ և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանին պետական կառավարման համակարգ ներգրավելու հարցը։
Ասում են, որ Կոստանյանը լավ իրավաբան է, և նրա գիտելիքները պետք է ծառայեցնել երկրի շահերին։ Չենք վիճում։ Բոլոր կարող ուժերն էլ այս կամ այն կերպ պետք է ծառայեցնեն իրենց ուժերը Հայաստանի շահերին՝ լինեն իշխանական թե ընդդիմադիր դաշտում։
Ինչպես և երբ են ծառայեցվելու Գևորգ Կոստանյանի գիտելիքները պետությանը՝ դժվար է ասել։ Առայժմ եկեք պարզապես հիշենք, թե ինչպիսի տեսակետներ ունեին միմյանց մասին Նիկոլ Փաշինյանն ու Գևորգ Կոստանյանը ոչ վաղ անցյալում։ Այսինքն՝ մինչև «թավշյա» գըմփ–գըմփ–հո՛ւ–ն։

Այս նյութը դիտել են - 4541 անգամ