Գագիկ Խաչատրյանն առայժմ ԱԱԾ չի հրավիրվել.Փաստինֆո
2019-02-21 21:48:00
Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին առայժմ ԱԱԾ չի հրավիրել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ չենք հրավիրել, լուրերը, կարծում եմ, ժամանակավրեպ էին: Աշխատանքներ տարվում են, բայց դեռևս չի հասունացել այն պահը, որ լինեն կոնկրետ քննչական գործողություններ, որ լինեն հրավերներ ԱԱԾ, քննչական դեպարտամենտ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Վանեցյանը:
Նրա խոսքով՝ Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ հրավիրելու հիմքեր կան, սակայն դրանք պահանջում են լուրջ և ծավալուն աշխատանք:
Օրեր առաջ լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկություն, որ Խաչատրյանին հրավիրել են ԱԱԾ, սակայն չէր նշվում, թե իրավական առումով կոնկրետ ինչ գործի շրջանակներում: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ զրույցը տեղի է ունեցել ոչ պաշտոնապես։
Փաստինֆո
Այս նյութը դիտել են - 2756 անգամ