Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանն անձամբ է նախաձեռնել սրճարանների ապամոնտաժումը.սրճարանատեր
2019-03-14 23:04:00

Այն, ինչ պարոն Մնացականյանը հիմա անում է Օպերայի բակում, շոու է:

Լրագրողների հետ զրույցում ասաց սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող սրճարանատերերից մեկը: «Երեկ ինքը քանդում ա իմ սրճարանը, ես իրեն մարդավարի լեզվով ասում եմ՝ ես ունեմ հարակից տարածք, տարեք դրեք այդտեղ, ինքը ցուցադրաբար բերում ա բեռնատար, որ իմ ապրանքը դնի բեռնատարը»,- հայտարարեց նա:

Նա պնդում է, որ Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանն անձամբ է նախաձեռնել սրճարանների ապամոնտաժումը:

«Ես չեմ արել հեղափոխություն, իմ աշխատողները չեն արել հեղափոխություն, որ էսօր Միշիկի սանիկը գա ու լինի Կենտրոնի թաղապետ: Մենք ընտրել ենք Հայկոյին, մենք ընտրել ենք Նիկոլ Փաշինյանին, բայց մենք չենք ընտրել Միշիկի սանիկին»,- ասաց սրճարանատերը:

  Մանրամասները՝ տեսանյութում: 

Այս նյութը դիտել են - 5200 անգամ